logo

2018-02-23

Ինչպե՞ս հարմարվել պրոթեզներին,ինչու՞ դրանց օգտագործումը հեշտ չէ,ինչու՞ է անսովոր,ինչու՞ չեմ կարողանում նորմալ ծամել ,նորմալ խոսել:Սրանք այն հարցերն են, որոնք միշտ են տրվում բժշկին :
Պրոթեզն արհեստական հարմարանք է ,որը վերականգնում է որևէ օրգանի դեֆեկտը,նրա կոսմետիկ տեսքն ու ֆունկցիոնալ արժեքները:
Խոսելով շարժական պրոթեզի մասին պետք է շեշտել ,որ բժիշկը վերականգնում է մարդու դեմքի այն ձևը,որն ունեցել է մարդն իր ողջ կյանքի ընթացքում և կորցրել այն ատամների հեռացման պատճառով : Թվում է թե շարժական թիթեղային պրոթեզները ստանդարտ են պատրաստվում և բժիշկն ատամների ընտրության , դրանց շարվածքի ,տեսքի, գույնի, չափի և ձևի ընտրության հարցում ոչ մի առնչություն չունի:Այն ինչը մենք համարում ենք գեղեցիկ աշխատանք չի կարող չունենալ իր ստեղծման պատմությունը: Երկարատև անատամությունը հանգեցնում է քիթ-շրթունքային ծալքերի խորացմանն և դրանց արտահայտմանը:Դեմքը փոխում է իր ձևը՝նախկինում օվալ ,կլոր կամ այլ ձևի փոխարեն ստորին 1/3-ը սրվում և մաշկը կախվում է : Վերին և ստորին ատամնաշարերի բացակայությունը բերում է թշերի ներսընկածության :Շրթունքները փակ վիճակում կռկվում են և կնճռոտվում :Այս ամենը պարզ երևում են ստորև ներկայացված նկարներում :Վերը նշված թերությունները վերականգնվել են հատուկ չափումների , մի քանի բուժայցերի արդյունքում:
Պացիենտներին հետաքրքիր է թե ինչպես են ընտրվում ատամները:Այո, սա զուտ բժիշկ-պացիենտ առևտրային հարաբերություններ չեն : Բացի գումարային մասից կարևոր է գնահատել և նկատել դիմագծերը,այսինքն այն դիմագծերը, որն ունեցել է պացիենտը մինչ անատամությունը:Դեմքի ձև,դեմքի գույն,մազերի գույն,աչքերի գույն,սրանք այն հատկանիշներն են, որոնք թելադրում են ընտրություն: Լավագույն օգնություն մենք կարող ենք վերցնել նախկինում կատարված լուսանկար,որտեղ երևում են պացիենտի ժպիտը,դեմքն ամբողջությամբ:
Հաճախ ժպտացեք,ժպիտն է գեղեցկանցնում մարդուն :

2016-02-23

dentures


Շարժական թիթեղային պրոթեզների կառուցվածքը որոշում է ստոմատոլոգը։ Պրոթեզներին աստիճանաբար են հարմարվում։ Առաջնային է ճիշտ ընտրել ատամնապրոթեզը,որը առավելագույնս համապատասխանում է բնական ատամներին: Սկզբում խոսելը պարզ չի լինում, սնունդը դժվար է ծամվում, թուլանում է համի զգացողությունը,երբեմն սրտխառնոց է լինում (հատկապես վերին ծնոտի լրիվ շարժական պրոթեզների դեպքում)։ Այդ երևույթները որոշ ժամանակ անց վերանում են։ Եթե պրոթեզը վնասում է լորձաթաղանթը, ապա անպայման պետք է դիմել բժշկի։ Մի քանի խորհուրդներ՝որպեսզի խուսափեք խոսակցական թերություններից փորձեք կարդալ բարձրաձայն՝խոսքը արտաբերելով հնարվորինս հստակ:Փորձեք սկզբից ուտել փափուկ սնունդ,մեծ կտորները կտրատեք դանակով ,աշխատեք քիչ կծել,բայց դրա հետ մեկտեղ մեծացրեք ծամելու լարվածությունը: Ուտելուց հետո, ինչպես նաև գիշերը, շարժական պրոթեզը պետք է ջրով ողողել և ատամները մաքրել խոզանակով, օճառով կամ ատամի մածուկով։ Լորձաթաղանթին հարող մակերևույթը սննդի մնացորդից լավ է մաքրվում թաց բամբակով կամ թանզիֆով։ Որպեսզի ատամների պրոթեզները չձևափոխվեն, պետք է խուսափել դրանք տաք ջրով մաքրելուց։ 1-2 տարի օգտագործելուց հետո, ատամների ոչ ճիշտ կցման, ատամների պրոթեզների վատ ամրացման, թույլ ատամնակծվածքի դեպքերում պետք է նորից պրոթեզավորել։ ժպտացեք,որպեսզի սովորեք նոր ժպիտին:

2016-04-06

d9888888888888888

Պինդ, առողջ ատամները ոչ միայն առողջության, այլև մարդու կարգավիճակի ինքնատիպ այցեքարտն են, այդ պատճառով էլ մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը նշանակալիորեն անհարմարավետություն է ստեղծում, խախտում է կծվածքը, էսթետիկ խնդիրներ է ստեղծում և այլն: Ցավոք, հիվանդությունների, վնասվածքների կամ տարիքի հետևանքով ոչ բոլորին է հաջողվում պահպանել ատամները և մարդիկ արդեն դիմում են ստոմատոլոգիական ծառայություններին, որոնց թվում է ատամների պրոթեզավորումը, որը կատարում են բարձրորակ ստոմատոլոգները` թերապևտները, օրթոպեդները և վիրաբույժները: Ատամնային պրոթեզները, որոնք պատրաստված են ժամանակակից նյութերով, օգնում են պացիենտին վերադարձնել բնական ատամների հիմնական հատկությունները, նաև վերականգնում գեղեցիկ արտաքին տեսքը: Դրանք բավական բարդ կենսաքիմիական կառուցվածք ունեն, քանի որ պետք է ոչ միայն փոխարինեն կորցրած ատամներին, այլև պահպանեն մյուս ատամները` որքան հնարավոր է երկար: Որակյալ շարժական պրոթեզավորմանը ներկայացվող պահանջները բավական բարձր են և էսթետիկ, և ֆունկցիոնալ առումով: Եվ դրանք հնարավոր է իրականացնել շնորհիվ նոր տեխնոլոգիաների, նյութերի և սարքավորումների զարգացման և կիրառման:

2016-01-13

9999999999999999999999999

Ատամների շատ լուրջ հիվանդություն է պիորեան, որի ժամանակ ծնոտի ոսկորն այնքան է քայքայվում, որ նույնիսկ առողջ ատամներն են շարժվում և ընկնում։ Այս հիվանդությունը կարող է ժառանգաբար անցնել կամ էլ կարող է ոչ լիարժեք սննդի պատճառ լինել։ Պիորեան պահանջում է լուրջ և երկարատև բուժում, և, իհարկե, կրածնով, A, C, D վիտամիններով հարուստ սննդամթերք։

2016-03-14

dental work5555555555555
Միայն <<ՌՎ Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկայում գործում է հետևյալ ակցիան:
Յուրաքանչյուր կիրակի ատամնաքարերի մաքրումն ընդամենը 2000 դրամ`10.000 դրամի փոխարեն: Հերթագրվելու համար նախօրոք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`060-64-30-66,098-30-66-66,091-22-47-72: