logo

2016-01-11

55555555555555555555
Ռեստավրացիան իրենից ներկայացնում է ատամի ձևի, գույնի և ֆունկցիաների վերականգնում:
Ժամանակակից ստոմատոլոգիայի ձեռքբերումների շնորհիվ ռեստավրացիան կարելի է «գեղարվեստական» գործ համարել, քանի որ երբեմն ստացված արդյունքները կարելի է համեմատել արվեստի գլուխգործոցների հետ:
Ստոմատոլոգներին այժմ հասանելի նյութերն իրենց գույնով, փայլով և ամրությամբ կատարելապես համապատասխանում են իսկական ատամների հատկություններին: Բայց նյութի առկայությունը դեռ ամենակարևոր գործոնը չէ:
Բժշկի ձեռքերը և նրա նուրբ գեղագիտական ճաշակը հաջողության գլխավոր գրավականներն են: Մեզ համար հաջողությունը Ձեր գեղեցիկ ժպիտն է, չէ որ այն համարվում է Ձեր այցեքարտը:
Ստոմատոլոգը կարող է փոխել Ձեր իմիջը, իսկ դրա հետ կփոխվի նաև Ձեզ շրջապատող մարդկանց վերաբերմունքը Ձեր իսկ հանդեպ, և Դուք կտեսնեք, որ կյանքը դառնում է առավել լավ և հիասքանչ:

2015-10-28

good dentist cleaning 1024x682
Հիպոպլազիան զարգացման արատ է, որն իրենից ներկայացնում է ատամի կամ նրա հյուսվածքների թերզարգացում: Հիպոպլազիայի ծայրահեղ դրսևորումը ապլազիան է, այսինքն՝ ատամի կամ նրա էմալի բնածին բացակայությունը: Հիպոպլազիայի ծագումը կապված է ատամի ձևավորման շրջանում օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումների հետ և արտահայտվում է ատամների էմալի քանակական և որակական փոփոխություններով:
Հիպոպլազիայի առաջացման պատճառներն են.
ա) ատամի սաղմում ընթացող մետաբոլիկ խանգարումները, պտղի կամ երեխայի օրգանիզմում տեղի ունեցող հանքային և սպիտակուցային խանգարումները դիսպեպսիաների ժամանակ, էնդոկրին գեղձերի ֆունկցիոնալ խանգարումները:
բ) տեղային վնասակար գործոնների ազդեցությունը ատամի սաղմի վրա:

2016-01-09

5555555555555555555555
Կյանքի ընթացքում մարդու ատամներն անդադար փոխվում են: Բոլորին հայտնի է, որ մարդու ծնվելուց սկզբում 20 կաթնատամ է դուրս գալիս, որոնց թափվելուց հետո նոր միայն՝ 32 հիմնական ատամ, սակայն գոյություն ունեն ոչ այնքան հայտնի փաստեր ատամների մասին, որոնց մասին արժե իմանալ:
-Այն մարդիկ, ովքեր օրը 3 անգամ լվանում են իրենց ատամները, քիչ են կշռում:
-Գիտնականների պնդմամբ՝ պինդ ատամներ ունեցող մարդիկ լավ հիշողություն են ունենում:
-Մարդու օրգանիզմի կալցիումի 99 տոկոսը գտնվում է հենց ատամներում:
-Աջլիկները սնունդը ատամնաշարի աջ կողմով են ծամում, իսկ ձախլիկները՝ ձախ:
-Մեծ ատամներ ունեցող մարդիկ առատաձեռն են:

2015-09-22

obloshki himnakan55555555555

Ինչպես հայտնիէ` շատ գործոնների ազդեցության տակ ատամները կարողեն փոխել իրենց գույնը։Գունային երանգի փոփոխություն կարող են առաջացնել մուգ թեյի, սուրճի օգտագործումը, ծխելը, ատամի խոռոչի հիգիենայի բացակայությունը, ընդհանուր հիվանդությունները, ժառանգականությունը։Մարդը մշտապես ձգտում է ներդաշնակության ու գեղեցկության, և շատերը կուզենային վերադարձնել իրենց ձյունաճերմակ ժպիտը։
   Մեր կլինիկայում կիրառվում է ատամների սպիտակեցման AIR FLOW համակարգը։
Այս համակարգը իդեալական է բերանի խոռոչի հիգիենայի համար, այն իրենից ներկայացնում է օդի, հատուկ փոշու և ջրի խառնուրդ, որի միջոցով հնարավոր է մաքրել ատամնափառը, փափուկ ատամնանստվածքը և մակերեսային բծերը ատամների վրա առկա  ակոսներից և միջատամնային տարածություններից , կիրառվում է  նաև օրթոդոնտիայում` բրեկետների մաքրման համար: AIR FLOW–ն բացարձակ անվնաս է ատամի էմալի համար:Ցանկալի է այն կատարել կես տարին մեկ անգամ, իսկ ծխող և բերանի խոռոչի անբավարար անհատական հիգիենա ունեցող մարդկանց համար ցուցված է այն կատարել 3-4 ամիսը մեկ անգամ:

2015-11-16

545
Վերջին տարիներին տեղի է ունեցել զգալի տեխնոլոգիական զարգացումներ:Այսօր ֆիքսված (անշարժ) պրոթեզավորումը միակ հնարավորությունը չէ,դուք կարող եք նաև ընտրել այսպես կոչված “բաժանելի լուծումը”:Այս տեսակի պրոթեզավորումը ունի մեծ առավելություններ անշարժ պրոթեզավորման բնագավառում:Օրինակ,եթե ձեզ հարկավոր է ուղղել այն, կարող ենք հանել մի քանի րոպեում,և ուղղումը կատարելուց հետո,այն նորից տեղադրել:Այս գործողությունը անցավ է: