logo

2015-07-03

 

banner1-0x0ggg

Բյուգելային պրոթեզը ընտրում են այն ժամանակ, երբ հնարավոր է լնդերից բացի որպես հենարան օգտագործել նաև սեփական ատամները: Ամուր, լայն պլաստմասսայե թիթեղին այս դեպքում փոխարինում է թեթև մետաղյա աղեղը, ինչը զգալիորեն նվազեցնում է պրոթեզի չափը, այն դարձնում է ավելի կոմպակտ, հարմար, ամուր և երկարակյաց: Բյուգելային պրոթեզները լինում են կլամերներով և ամրացուցիչներով (կողպեքներով): Բյուգելային պրոթեզները կողպեքներով ամրացման շնորհիվ շատ ուժեղ են, գրեթե անշարժ: Այդ պատճառով հիմնականումծամելու ճնշումն ընկնում է հենց հենարանային ատամների վրա, որոնց վրա տեղադրվում են հատուկ պսակներ: 
Բյուգելային պրոթեզների տեսակներից են տելեսկոպիկ պսակներով պրոթեզները: Դրանք ատամի վրա ամրանում են հատուկ պսակների միջոցով, որոնք բաղկացած են երկու մասից: Առաջինը տեղադրվում է սեփական ատամի վրա: Երկրորդը` պրոթեզի վրա և ինչպես ծալովի աստղադիտակը, մի պսակ սերտորեն նստում է մյուսի վրա:
Պրոթեզներ տելեսկոպիկ (շարժական) 
Պրոթեզները տելեսկոպիկ պսակների վրա շարժական պրոթեզների տարատեսակներից են։ Պրոթեզի պահելը ատամին կատարվում է երկու մասից բաղկացած պսակի օգնությամբ։ Առաջին մասը սեփական մետաղակերամիկական պսակն է։ Երկրորդ մասը մետաղական փոքրիկ կափարիչ է, որն ունի զուգահեռ պատեր։ Դա հիշեցնում է ծալքավոր հեռադիտակ. շապիկները հենվում են մեկը մյուսին` ամուր պահվելով իրար վրա։Հարկ է նշել, որ այդ նույն սկզբունքով կարող են պատրաստվել շարժական կամուրջներ։ Դա անհրաժեշտ է այն դեպքերում, երբ մեծ շարժական պրոթեզի ցանկություն չկա, սակայն դեռ հնարավոր է ոչ շարժական պրոթեզի ամրացումը։

2015-06-30

khlvhlhjlhugl
Մետաղ կերամիկական անվանվում են այն պսակները,որոնք պատրաստվում են կերամիկայից և մետաղից:Մետաղ կերամիկական պսակների օգնությամբ վերականգնվում են և առջևի, և ետին ատամները: 
Կերամիկական պսակները լիովին նմանակում են ատամի անատոմիական ձևին և հնարավորություն են տալիս գտնել ատամին համապատասխան գույն, իսկ թքի և մանրէների ազդեցությամբ չի փոխում գույնը: Կերամիկական պսակները կայուն են նաև արտաքին գործոնների ազդեցության հանդեպ:
Կոմպոզիտային պսակները կառուցվածքով շատ նման են բնական ատամին: Այդպիսի պսակները հիանալի պլաստիկ հատկություն ունեն և բարձր էսթետիկ որակ: Կոմպոզիտային պսակների առավելություններն են.
1. Առավելագույն էսթետիկ արդյունքը
2. Մանրամասն մշակելու հնարավորությունը
3. Ամրությունը
4. Ատամը վերականգնելու մեծ արդյունավետությունը
Ցիրկոնիումի դիօքսիդից պատրաստված պսակի առանձնահատկությունն այն է, որ դրա մեջ զուգակցվում է առանց մետաղի հիմքը և կերամիկական ծածկույթի նոր տեսակը, որը կատարյալ նմանակում է պացիենտի ատամի էմալի գույնը:
Ցիրկոնիումի դիօքսիդը ալերգիա չի հրահրում: