logo
2016-02-23

dentures


Շարժական թիթեղային պրոթեզների կառուցվածքը որոշում է ստոմատոլոգը։ Պրոթեզներին աստիճանաբար են հարմարվում։ Առաջնային է ճիշտ ընտրել ատամնապրոթեզը,որը առավելագույնս համապատասխանում է բնական ատամներին: Սկզբում խոսելը պարզ չի լինում, սնունդը դժվար է ծամվում, թուլանում է համի զգացողությունը,երբեմն սրտխառնոց է լինում (հատկապես վերին ծնոտի լրիվ շարժական պրոթեզների դեպքում)։ Այդ երևույթները որոշ ժամանակ անց վերանում են։ Եթե պրոթեզը վնասում է լորձաթաղանթը, ապա անպայման պետք է դիմել բժշկի։ Մի քանի խորհուրդներ՝որպեսզի խուսափեք խոսակցական թերություններից փորձեք կարդալ բարձրաձայն՝խոսքը արտաբերելով հնարվորինս հստակ:Փորձեք սկզբից ուտել փափուկ սնունդ,մեծ կտորները կտրատեք դանակով ,աշխատեք քիչ կծել,բայց դրա հետ մեկտեղ մեծացրեք ծամելու լարվածությունը: Ուտելուց հետո, ինչպես նաև գիշերը, շարժական պրոթեզը պետք է ջրով ողողել և ատամները մաքրել խոզանակով, օճառով կամ ատամի մածուկով։ Լորձաթաղանթին հարող մակերևույթը սննդի մնացորդից լավ է մաքրվում թաց բամբակով կամ թանզիֆով։ Որպեսզի ատամների պրոթեզները չձևափոխվեն, պետք է խուսափել դրանք տաք ջրով մաքրելուց։ 1-2 տարի օգտագործելուց հետո, ատամների ոչ ճիշտ կցման, ատամների պրոթեզների վատ ամրացման, թույլ ատամնակծվածքի դեպքերում պետք է նորից պրոթեզավորել։ ժպտացեք,որպեսզի սովորեք նոր ժպիտին: