logo
2016-01-11

55555555555555555555
Ռեստավրացիան իրենից ներկայացնում է ատամի ձևի, գույնի և ֆունկցիաների վերականգնում:
Ժամանակակից ստոմատոլոգիայի ձեռքբերումների շնորհիվ ռեստավրացիան կարելի է «գեղարվեստական» գործ համարել, քանի որ երբեմն ստացված արդյունքները կարելի է համեմատել արվեստի գլուխգործոցների հետ:
Ստոմատոլոգներին այժմ հասանելի նյութերն իրենց գույնով, փայլով և ամրությամբ կատարելապես համապատասխանում են իսկական ատամների հատկություններին: Բայց նյութի առկայությունը դեռ ամենակարևոր գործոնը չէ:
Բժշկի ձեռքերը և նրա նուրբ գեղագիտական ճաշակը հաջողության գլխավոր գրավականներն են: Մեզ համար հաջողությունը Ձեր գեղեցիկ ժպիտն է, չէ որ այն համարվում է Ձեր այցեքարտը:
Ստոմատոլոգը կարող է փոխել Ձեր իմիջը, իսկ դրա հետ կփոխվի նաև Ձեզ շրջապատող մարդկանց վերաբերմունքը Ձեր իսկ հանդեպ, և Դուք կտեսնեք, որ կյանքը դառնում է առավել լավ և հիասքանչ: