logo
2015-06-30

khlvhlhjlhugl
Մետաղ կերամիկական անվանվում են այն պսակները,որոնք պատրաստվում են կերամիկայից և մետաղից:Մետաղ կերամիկական պսակների օգնությամբ վերականգնվում են և առջևի, և ետին ատամները: 
Կերամիկական պսակները լիովին նմանակում են ատամի անատոմիական ձևին և հնարավորություն են տալիս գտնել ատամին համապատասխան գույն, իսկ թքի և մանրէների ազդեցությամբ չի փոխում գույնը: Կերամիկական պսակները կայուն են նաև արտաքին գործոնների ազդեցության հանդեպ:
Կոմպոզիտային պսակները կառուցվածքով շատ նման են բնական ատամին: Այդպիսի պսակները հիանալի պլաստիկ հատկություն ունեն և բարձր էսթետիկ որակ: Կոմպոզիտային պսակների առավելություններն են.
1. Առավելագույն էսթետիկ արդյունքը
2. Մանրամասն մշակելու հնարավորությունը
3. Ամրությունը
4. Ատամը վերականգնելու մեծ արդյունավետությունը
Ցիրկոնիումի դիօքսիդից պատրաստված պսակի առանձնահատկությունն այն է, որ դրա մեջ զուգակցվում է առանց մետաղի հիմքը և կերամիկական ծածկույթի նոր տեսակը, որը կատարյալ նմանակում է պացիենտի ատամի էմալի գույնը:
Ցիրկոնիումի դիօքսիդը ալերգիա չի հրահրում: