ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ատամի իմպլանտ
2015-09-04
Ատամի իմպլանտ:
Ատամի իմպլանտը արհեստականորեն պատրաստված,բազմաֆունկցիոնա
1.Արյան հիվանդություններ
2.Սրտի իշեմիկ հիվանդություններ
3.Հիպերտոնիա
4.Շաքարային դիաբետ
5.Օնկոլոգիական հիվանդություններ
6.Բնածին կամ ձեռքբերովի կծվածքի արատներ
7.Մինչև 16 տարեկան
8.Տուբերկուլյոզ
Պսակներ
2015-07-10
Պսակներ
Դրանք օգտագործվում են այն դեպքում, երբ ատամը պլոմբավորման միջոցով վերականգնման ենթակա չէ, բայց արմատը պահպանված է: Պսակներով պրոթեզավորման համար բժիշկը հեռացնում է ատամի ախտահարված հատվածները, ատամը անհրաժեշտության դեպքում ենթարկվում է դեպուլպացիայի (ներվի հեռացում): Ատամի արմատախողովակը լայնեցնում են մինչև որոշակի տրամագիծ, որպեսզի այնտեղ տեղադրեն անհրաժեշտ հաստության ձուլովի գամիկ (շտիֆտ) : Այնուհետև ստանում են պացիենտի ծնոտի գիպսե մոդելը լայնեցված արմատախողովակներով և ստոմատոլոգիական լաբորատորիայում ձևավորվում ու ձուլում են շտիֆտը: Այն տեղադրում են ատամի մեջ, որի վրա էլ տեղադրում են արհեստական պսակը:
Կարիեսի առաջացման պատճառները:
2015-09-02
Բերանի խոռոչի հիգիենային չհետևելը հանդիսանում է կարիեսի գլխավոր պատճառներից մեկը:Ատամների քայքայման պատճառը բակտերիաներն են,որոնք սովորաբար ապրում են բերանի խոռոչում,արդյունքում նստվածքը մնում է դժվար հասանելի տեղերում,որտեղից այն դուրս չի գալիս ատամների մաքրման ժամանակ:Բակտերիաների կեսը,որոնք մնում են այս մասերում, կազմում են ստրեպտոկոկերը,իսկ հանքային աղերը նստվածքում միայն ամրացնում են նրան:Նշանակություն ունի ատամի կարծր հյուսվածքի,նրա նյարդանոթային հյուսվածքի վիճակը,ատամների հյուսվածքի հասունացման և ձևավորման շրջանում օրգանիզմի ինքնքազգացողությունը:Սնուց
Կամուրջատիպ պրոթեզներ
2015-07-07Կամուրջատիպ պրոթեզներ
Կամրջատիպ պրոթեզը կազմված է պսակներից և միջանկյալ մասից: Պսակների միջոցով այն ամրանում է պահպանված սեփական ատամներին, որոնք հանդիսանում են հենարաններ, իսկ միջանկյալ մասն արհեստական ատամներ են, որոնք փոխարինում են բացակայող ատամներին:
Սովորաբար որպես հենարան օգտագործվում են բացակա ատամի հարևանությամբ գտնվող երկու ատամները, սակայն հնարավոր են նաև այլ տարբերակներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե քանի ատամ է հեռացվել և ինչ վիճակում են գտնվում հենարան ատամները: Սովորաբար կամրջաձև պրոթեզներով վերականգնվում են մեկ կամ երկու, որոշ դեպքերում նաև երեք ատամի բացակայությունը:
Իմպլանտներով պրոթեզներ
2015-07-16
Իմպլանտներով պրոթեզներ
Իմպլանտներով պրոթեզավորման էությունը կայանում է նրանում, որ ծնոտի ոսկրային մասում տեղադրվում է արհեստական արմատ (իմպլանտ), որի վրա տեղադրվում է արհեստական պսակ, որն էլ հենարան է հանդիսանում պրոթեզի համար:
Այս տեսակի պրոթեզավորումն այժմ համարվում է օպտիմալ: Իմպլանտներով պրոթեզների միջոցով կարելի է շտկել ատամնաշարերի տարբեր չափերի թերություններ: Իմպլանտներով պրոթեզավորման օգնությամբ կարելի է շարժական պրոթեզները փոխարինել անշարժներով: Կամ կարելի է ապահովել շարժական պրոթեզների ավելի լավ ֆիքսացիա, այն դեպքում, երբ անհնար չէ անշարժ պրոթեզների ֆիքսացիայի համար տեղադրել անհրաժեշտ քանակի իմպլանտներ: