logo

555555
Ատամների սպիտակեցումն այսօր շատ նորաձև է և մեծ ժողովրդականություն է վայելում՝ բոլորն ուզում են ճերմակ ատամներ ունենալ: Բայց արդյո՞ք այդ պրոցեդուրան վնասակար չէ ատամների առողջության համար: Եվ արդյո՞ք դեղին ատամներն այդքան «վատն» են:
Կա հետաքրքիր մի կարծիք, որ դեղնավուն ատամները ավելի կայուն են կարիեսի և դրա բարդությունների նկատմամբ, քան ճերմակ ատամները: Դրա բացատրությունը ևս կա՝ ատամները «գունավորող» պիգմենտները որոշակիորեն հակազդում են արտաքին գործոններին և դրանց վնասակար ազդեցությանը, իսկ սպիտակ ատամներն այդ պիգմենտներից զուրկ են և ինչ-որ առումով՝ ավելի անպաշտպան: Գեղեցիկ ատամներ ունենալու ցանկությունը բնական է և հասկանալի, սակայն սպիտակեցումից առաջ արժե խորհրդակցել մասնագետի հետ. ատամնաբույժը պետք է անպայման բացատրի պացիենտին ատամների սպիտակեցման պրոցեդուրայի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, ներկայացնի հնարավոր ռիսկերը: Նման զրույցից հետո պացիենտն ու բժիշկը միասին պետք է որոշեն, թե ինչքանով է նպատակահարմար գնալ այդ քայլին:

shutterstock 139884520 web

 Ատամների խնամք հատուկ թելի միջոցով

Առողջ ատամներ ունենալու համար հարկավոր է Ձեր և ստոմատոլոգի միասնական աշխատանքը:
Հատուկ թելի միջոցով կարող եք հեռացնել ատամնափառը և մանրէները, որոնք անհնար է հեռացնել ատամի խոզանակի միջոցով: Եթե Դուք թելով չեք մաքրում ատամները, ապա չեք մաքրում Ձեր ատամների մակերեսի ավելի քան մեկ երրորդ մասը: Ատամնափառը լնդային հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն է: Այն անտեսանելի բակտերիաներով լի թաղանթ է, որն օրեցօր զարգանում է Ձեր ատամների վրա:
24-ից 36 ժամվա ընթացքում թաղանթը կոշտանալով վերածվում է ատամնաքարի (որը կոչվում է նաև calculus` քար), որը հնարավոր է հեռացնել միայն մասնագիտական մաքրման միջոցով: Օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ թելով մաքրեք ատամները, և ատամնափառը երբեք չի վերածվի ատամնաքարերի: Ամենօրյա ատամների թելով մաքրումը սովորություն կդառնա, եթե Դուք Ձեր ատամները մաքրեք, օրինակ, հեռուստացույց դիտելիս կամ երաժշտություն լսելիս:

Ինչպե՞ս մաքրել ատամները հատուկ թելի միջոցով

Քայլ 1-ին
Թելի երկարությունը պետք է հավասար լինի 
ձեռքի դաստակից մինչև ուս ընկած հեռավորությանը:Փաթաթեք այն Ձեր ցուցամատին և
միջնամատին` ձեռքերի միջև հեռավորությունը 
թողնելով մոտավորապես 5-6 սմ:

Քայլ 2-րդ
Թելն անցկացրեք ատամների արանքը` 
նրան զգուշությամբ տալով "C"-ի ձև: 
Երկուսից երեք անգամ ատամները 
մաքրեք հիմքից մինչև ծայր:

Քայլ 3-րդ
Համոզվեք, որ ատամի երկու կողմերն էլ մաքրվել են: Չմոռանաք ծամիչ ատամների ետևի հատվածի մասին: Պարբերաբար փոխեք թելի աշխատող հատվածը, քանի որ նրա վրա են հավաքվում ատամների արանքում առկա մնացորդները:

Քայլ 4-րդ
Ատամները թելով մաքրելուց հետո 
դրանք մաքրեք խոզանակով: Սա ատամների 
փչացման կանխարգելման և լնդային 
հիվանդություններից խուսափելու 
արդյունավետ մեթոդ է:

Հատուկ թելով մաքրման հետևանքով առաջացած խնդիրները և դրանց լուծումները
Առաջին անգամ ատամները թելով մաքրելիս երբեմն լնդերն արնահոսում են: Սովորաբար արնահոսությունը դադարում է մի քանի օր անց: Եթե արնահոսությունը չի դադարում, դիմեք Ձեր ստոմատոլոգին: Թելը կարող է կտրվել, եթե այն դիպչի հին լիցքին կամ ատամի անհարթ ծայրին:

cover redlipstick255551545
Սան Պաուլո համալսարանի բրազիլացի գիտնականները եզրակացրել են, որ շրթներկը վնասում է օրգանիզմը: Շրթներկերից շատերը ատամի էմալի համար վնասակար նյութ են պարունակում՝ կարծր պարաֆին:
«Իհարկե, դեկորատիվ կոսմետիկ միջոցներում պարաֆինի պարունակությունը մեծ չէ, սակայն ամենօրյա օգտագործման դեպքում այն կարող է հանգեցնել կարիեսի առաջացման»,- ասել է փորձագետը:
Պարաֆինը նպաստավոր պայմաններ է ստեղծում պաթոգեն մանրէների բազմացման համար:

31

Շոկոլադը, մասնավորապես դառը տեսակը, օգտակար է ատամների և լնդերի համար, նշում են կանադացի ատամնաբույժները: Ցանկացած տեսակի շոկոլադի մեջ պարունակվում են նյութեր, որոնք խոչընդոտում են բերանի խոռոչում մանրէների զարգացմանը և պաշտպանում ատամները կարիեսից: Այն փոքր քանակությամբ հակամանրէական նյութերը, որոնք ի վերջո հայտնվում են պատրաստի շոկոլադե սալիկի մեջ, բավարար են ատամի էմալի վրա շաքարի ունեցած վնասակար ազդեցությունը չեզոքացնելու համար: Սա ապացուցում են ամերիկյան փորձագետները: Նրանք էքսպերիմենտի ընթացքում կերակրել են կենդանիներին կարիես առաջացնող սննդով` պարբերաբար մեջն ավելացնելով կակաո: Պարզվել է, որ այն ատամի մածուկից ոչ պակաս օգնել է փորձարկվող կենդանիներին պահպանել ժանիքները:

88888
Հիշեք սա մեր ատամների և օրգանիզմի վտանգավոր թշնամին է...Փորձեք գիտակցել...Ինչպես նաև կամքի ուժ դրսևորեք այս փոքրիկ գլանակից ձերբազատվելու համար:

Ենթակարգերը