logo

fhhhhhhhhhh
Մեծ քանակությամբ կալցիում պարունակելու շնորհիվ պանրի եւ կաթնամթերքի այլ տեսակների օգտագործումը դրական ազդեցություն է ունենում Ձեր ատամների վրա։Կալցիումը շատ կարեւոր է ոսկորների ու ատամների ամրացման համար, եւ այն կանխում է ոսկրային զանգվածի կորուստը։ Կաթնամթերքի մեջ առկա կաթնաթթուն ամրացնում է ատամի էմալը եւ պաշտպանում ատամը փտախտից։Կաթնամթերքը պարունակում է երկաթ, վիտամիններ:Եթե առկա է տհաճ հոտ, ապա դա նշան է ատամների ոսկրափուտի կամ լնդերի հիվանդության: Բերանի տհաճ հոտն անցկացնելու համար օգտակար են հատկապես պանիրն ու յոգուրտը:Կաթնամթերքի մեջ պարունակվող մեծ քանակությամբ կալցիումը, կարող է հանգստացնել գլխացավը: Բժիշկների պնդմամբ գլխացավի հիմնական պատճառներից մեկը օրգանիզմում կալցիումի պակասն է: Կաթնամթերքը ցանկացած տարիքում անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն գործունեության համար:Մեկ բաժակ կաթը (250 մլ) պարունակում է 295 մգ կալցիում, մեկ կտոր (20 մգ) լոռի կամ չանախ պանիրը` 150 մգ: Այսպիսով, 2 բաժակ կաթն ու երկու կտոր պանիրը բավարարում են կալցիումի օրվա պահանջը, որը կազմում է օրական 800 մգ:

Pineapple1

Անանասը մեծ քանակով վիտամին C է պարունակում, որն ընդունակ է ամրացնել լնդերն ու ատամները: Այն խոչընդոտում է ատամնաքարերի առաջացմանը:

 

jhbhbhb

Մեզ բոլորիս հայտնի է,որ կիվին իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին <<C>> որը ամրացնում է լնդերը և կանխարգելում բորբոքումները:<<C>> վիտամինի պակասի դեպքում կոլագենների քանակը կտրուկ իջնում է,իսկ դա նշանակում է,որ բերանի խոռոչի հյուսվածքները դադարում են պայքարել բակտերիաների դեմ,որի հետևանքով լնդերը սկսում են արյունահոսել և դրանից հետո ձևավորվում է պարօդոնտոզ:Մեկ կիվին ապահովում է օրգանիզմի կողմից օրեկան պահանջվելիք <<C>> վիտամինի քանակը:

383842-svetik
C վիտամինի բարձր պարունակության շնորհիվ ելակը ոչնչացնում է ատամնափառը:Լավ արդյունքի հասնելու համար կարելի է տրորել ելակը,ավելացնել քիչ քանակությամբ սոդա և մանրակրկիտ խառնել,որից հետո այդ խառնուրդը քսել ատամներին,պահել 5 րոպե,այնուհետև լվանալ և ողողել բերանի խոռոչը:Ատամնափառից լիարժեք ձերբազատվելու համար այս գործողությունը պետք է կատարել շաբաթը մեկ անգամ:

most-healthful-nuts-you-can-eat1111
Ընկուզեղենը հարուստ է ճարպային թթուներով,ամինաթթուներով,սպիտակուցներով,վիտամին <<A>>,<<E >> և <<B>> խմբերով,հանքանյութերով (կալիում,կալցիում,մագնեզիում,ֆոսֆոր,երկաթ):Հնդկական ընկույզի մեջ պարունակվող նյութերը,ունեն հակաբորբոքային ազդեցություն կարիեսոգեն միկրոօրգանիզմների դեմ,որը կարող է հանդիսանալ էմալի քայքայման պատճառ:

Ենթակարգերը