logo

555555
Ատամների սպիտակեցումն այսօր շատ նորաձև է և մեծ ժողովրդականություն է վայելում՝ բոլորն ուզում են ճերմակ ատամներ ունենալ: Բայց արդյո՞ք այդ պրոցեդուրան վնասակար չէ ատամների առողջության համար: Եվ արդյո՞ք դեղին ատամներն այդքան «վատն» են:
Կա հետաքրքիր մի կարծիք, որ դեղնավուն ատամները ավելի կայուն են կարիեսի և դրա բարդությունների նկատմամբ, քան ճերմակ ատամները: Դրա բացատրությունը ևս կա՝ ատամները «գունավորող» պիգմենտները որոշակիորեն հակազդում են արտաքին գործոններին և դրանց վնասակար ազդեցությանը, իսկ սպիտակ ատամներն այդ պիգմենտներից զուրկ են և ինչ-որ առումով՝ ավելի անպաշտպան: Գեղեցիկ ատամներ ունենալու ցանկությունը բնական է և հասկանալի, սակայն սպիտակեցումից առաջ արժե խորհրդակցել մասնագետի հետ. ատամնաբույժը պետք է անպայման բացատրի պացիենտին ատամների սպիտակեցման պրոցեդուրայի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, ներկայացնի հնարավոր ռիսկերը: Նման զրույցից հետո պացիենտն ու բժիշկը միասին պետք է որոշեն, թե ինչքանով է նպատակահարմար գնալ այդ քայլին: