logo

Food Drinks Cup with green tea 036975

Գիտնականները պարզել են,որ օրեկան 1 բաժակ կանաչ թեյը վերականգնում է մեր ատամների և լնդերի առողջությունը:Կատեխին նյութը որը պարունակվում է կանաչ թեյի մեջ նվազեցնում է լնդերի արյունահոսությունը:Կանաչ թեյը սպանում է բակտերիաները:Թեյի բաղադրության մեջ մտնող ֆլյուրոիդներն ամրացնում են ատամների էմալը:Կանաչ թեյը ունի հակաբակտերիալ հատկություններ,որն էլ կանխում է կարիեսի առաջացումը:

nnnnnnnnnn
Կաթնաշոռն ամենաարժեքավոր կաթնաթթվային մթերքներից է: Այն ունի սպիտակուցի, կալցիումի, կաթնային ճարպի, ֆոսֆորի բարձր քանակություն: Կաթնաշոռի ամենամեծ գաղտնիքը կալցիումի մեծ պարունակությունն է: Իսկ կալցիումն էլ ատամների, մազերի, եղունգների և ոսկրային համակարգի առողջության և ամրության համար մեկ գրավականն է:

888888888888888888888
Դա օրգանական և անօրգանական նյութերից կազմված կարծր նստվածք է՝ անօրգանական նյութերց՝ Ca , իսկ օրգանական նյութերից՝ միկրոօրգանիզմներ (մանրէներ, սնկեր): Ոչ լիարժեք հիգիենայի դեպքում ատամնաշարի վրա առաջանում է նստվածք՝ ատամնափառ, որը թքի մեջ եղած Ca-ի և մեր օգտագործած սննդամթերքի մեջ եղած հանքային աղերի հաշվին կարծրանում է՝ առաջացնելով ատամաթիթեղիկ, այնուհետև՝ ատամնաքար, որոնք ունեն բաց դեղնավուն երանգավորում, և որոնք սննդամթերքի մեջ եղած ներկանյութերի, նիկոտինի, սուրճի հաշվին մգանում, դառնում են մուգ շագանակագույն:
Ատամնաքարը հիմնականում առաջանում է, երբ մարդիկ չեն հետևում բերանի խոռոչի հիգիենային, եթե ատամները չեն մաքրում օրական 1-2 անգամ կամ դա արվում է ընդհատումներով, ատամների մաքրման տեխնիկան ճիշտ չի պահպանվում, մաքրում են միակողմանի, երբ մարդիկ հրաժարվում են կոշտ սննդից և մշտական փափուկ սնունդ են օգտագործում, ատամները ոչ լիարժեք են օգտագործվում (ծամում են միակողմանի), ձեռքի տակ ունենում են անորակ ատամնախոզանակ կամ մածուկ: Այս ամենը բերում է ատամնաքարերի առաջացման, որոնք կործանարար հետևանք են ունենում մեր պարադոնտի (շուրջատամնային հյուսվածքի) վրա:

K P 143956
Ինչու՞ է այդքան կարևոր այցելել ատամնաբույժին տարեկան երկու անգամ և ո՞ր հիվանդությունները կարելի է կանխարգելել այս կերպ:
1.Բերանի խոռոչի հիվանդություններ
Փորձառու ատամնաբույժը կարող է նկատել ատամների հիվանդությունների զարգացումը նույնիսկ դրանց վաղ փուլում՝ խուսափելով այդպիսով հետագա բարդություններից: Կարիեսը, օրինակ, սզկբնական փուլում շատ դանդաղ է զարգանում, սակայն դրա տարածման արագությունը բարձրանում է երբ այն արդեն ախտահարել է ատամի մեծ մասը: Այդ պատճառով ավելի հեշտ է բուժել կարիեսը սզկբնական փուլում, երբ ախտահարված է ատամի միայն փոքր մասը:
2.Լնդերի հիվանդություններ
Լնդերի շատ հիվանդություններ կարելի է հայտնաբերել և բուժել դրանց զարգացման վաղ փուլում՝ թույլ չտալով, որ վնասվեն ատամները:
3.Փառն ու ատամի քարը
Փառն ու ատամի քարը այդքան էլ անվտանգ չեն, որքան ընդունված է կարծել: Փառը կարող է քայքայել էմալի վերևի շերտը, իսկ քարերը կարող են հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման: Այդ պատճառով շատ կարևոր է ազատվել այս հիվանդություններից:

toothpaste5325

Կանաչ շերտագիծը հուշում է, որ ատամի մածուկը բաղկացած է միայն բնական բաղադրիչ տարրերից:
Կապույտի դեպքում դրանում առկա են ինչպես բնական, այնպես էլ դեղորայքային տարրեր:
Կարմիրի դեպքում ատամի մածուկը բաղկացած է բնական և քիմիական տարրերից:
Իսկ ահա սևի դեպքում այն ամբողջությամբ պատրաստված է քիմիական տարրերից:

Ենթակարգերը