logo

888888888888888888888
Դա օրգանական և անօրգանական նյութերից կազմված կարծր նստվածք է՝ անօրգանական նյութերց՝ Ca , իսկ օրգանական նյութերից՝ միկրոօրգանիզմներ (մանրէներ, սնկեր): Ոչ լիարժեք հիգիենայի դեպքում ատամնաշարի վրա առաջանում է նստվածք՝ ատամնափառ, որը թքի մեջ եղած Ca-ի և մեր օգտագործած սննդամթերքի մեջ եղած հանքային աղերի հաշվին կարծրանում է՝ առաջացնելով ատամաթիթեղիկ, այնուհետև՝ ատամնաքար, որոնք ունեն բաց դեղնավուն երանգավորում, և որոնք սննդամթերքի մեջ եղած ներկանյութերի, նիկոտինի, սուրճի հաշվին մգանում, դառնում են մուգ շագանակագույն:
Ատամնաքարը հիմնականում առաջանում է, երբ մարդիկ չեն հետևում բերանի խոռոչի հիգիենային, եթե ատամները չեն մաքրում օրական 1-2 անգամ կամ դա արվում է ընդհատումներով, ատամների մաքրման տեխնիկան ճիշտ չի պահպանվում, մաքրում են միակողմանի, երբ մարդիկ հրաժարվում են կոշտ սննդից և մշտական փափուկ սնունդ են օգտագործում, ատամները ոչ լիարժեք են օգտագործվում (ծամում են միակողմանի), ձեռքի տակ ունենում են անորակ ատամնախոզանակ կամ մածուկ: Այս ամենը բերում է ատամնաքարերի առաջացման, որոնք կործանարար հետևանք են ունենում մեր պարադոնտի (շուրջատամնային հյուսվածքի) վրա: