logo

 Թերապևտիկ ստոմատոլոգիայի հիմքում ընկած են ատամների տարբեր ախտահարումների կանխարգելման և բուժման խնդիրները այդ թվում`ատամների կոսմետիկ և ֆունկցիոնալ վերականգնումը: Թերապևտիկ ստոմատոլոգիան շատ ակտուալ է, քանի որ կարիեսը (ատամնափուտ) մարդու մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է և նրանից առաջացող բարդությունները (պուլպիտ, պերոդոնտիտ) նույնպես հաճախ են հանդիպում: Թերապևտիկ ստոմատոլոգիայի հիմնական խնդիրներից է կարիեսի, պուլպիտի և պերիոդոնտիտի բուժումը: Պուլպիտը (կակղանաբորբը) առաջանում է, երբ ինֆեկցիան ներթափանցում է կարիոզ խոռոչից ատամի խոռոչ, և ուղեկցվում է զգալի ցավերով: Պուլպիտի կանխարգելման լավագույն միջոցը կարիեսի բուժումն է իր զարգացման սկզբնական փուլում: Պերիոդոնտը բարդ անատոմիական հյուսվածք է ատամնաբնային ոսկրի և ատամի արմատի ցեմենտի միջև: Պերիոդոնտիտը առաջանում է, երբ ինֆեկցիան ատամի խոռոչից անցնում է դեպի պերիոդոնտալ ճեղք արմատախողովակի անցքի միջով: Պերիոդոնտիտի բուժումը կատարվում է ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ատամնախողովակների մեխանիկական և քիմիական մշակումը և դրան հաջորդող լեցավորումը հանգեցնում են բորբոքային պրոցեսի վերացմանը: Կարիեսի և նրա բարդությունների բուժման կարևորագույն փուլն է ատամի գեղագիտական վերականգնումը, ինչը կատարվում է նորագույն, գեղագիտական հատկանիշներով օժտված, լայն գունային գամմայի պլոմբանյութերով: