Ինչպե՞ս հարմարվել պրոթեզներին,ինչու՞ դրանց օգտագործումը հեշտ չէ,ինչու՞ է անսովոր,ինչու՞ չեմ կարողանում նորմալ ծամել ,նորմալ խոսել:Սրանք այն հարցերն են, որոնք միշտ են տրվում բժշկին :
Պրոթեզն արհեստական հարմարանք է ,որը վերականգնում է որևէ օրգանի դեֆեկտը,նրա կոսմետիկ տեսքն ու ֆունկցիոնալ արժեքները:
Խոսելով շարժական պրոթեզի մասին պետք է շեշտել ,որ բժիշկը վերականգնում է մարդու դեմքի այն ձևը,որն ունեցել է մարդն իր ողջ կյանքի ընթացքում և կորցրել այն ատամների հեռացման պատճառով : Թվում է թե շարժական թիթեղային պրոթեզները ստանդարտ են պատրաստվում և բժիշկն ատամների ընտրության , դրանց շարվածքի ,տեսքի, գույնի, չափի և ձևի ընտրության հարցում ոչ մի առնչություն չունի:Այն ինչը մենք համարում ենք գեղեցիկ աշխատանք չի կարող չունենալ իր ստեղծման պատմությունը: Երկարատև անատամությունը հանգեցնում է քիթ-շրթունքային ծալքերի խորացմանն և դրանց արտահայտմանը:Դեմքը փոխում է իր ձևը՝նախկինում օվալ ,կլոր կամ այլ ձևի փոխարեն ստորին 1/3-ը սրվում և մաշկը կախվում է : Վերին և ստորին ատամնաշարերի բացակայությունը բերում է թշերի ներսընկածության :Շրթունքները փակ վիճակում կռկվում են և կնճռոտվում :Այս ամենը պարզ երևում են ստորև ներկայացված նկարներում :Վերը նշված թերությունները վերականգնվել են հատուկ չափումների , մի քանի բուժայցերի արդյունքում:
Պացիենտներին հետաքրքիր է թե ինչպես են ընտրվում ատամները:Այո, սա զուտ բժիշկ-պացիենտ առևտրային հարաբերություններ չեն : Բացի գումարային մասից կարևոր է գնահատել և նկատել դիմագծերը,այսինքն այն դիմագծերը, որն ունեցել է պացիենտը մինչ անատամությունը:Դեմքի ձև,դեմքի գույն,մազերի գույն,աչքերի գույն,սրանք այն հատկանիշներն են, որոնք թելադրում են ընտրություն: Լավագույն օգնություն մենք կարող ենք վերցնել նախկինում կատարված լուսանկար,որտեղ երևում են պացիենտի ժպիտը,դեմքն ամբողջությամբ:
Հաճախ ժպտացեք,ժպիտն է գեղեցկանցնում մարդուն :