Ատամի իմպլանտը դա տիտանի միջուկ է,որը թույլ է տալիս վերականգնել կորցրած ատամը՝ամբողջությամբ,այդ թվում արմատը:Ատամների իմպլանտացիան դա իմպլանտի տեղադրումն է ծնոտի ոսկորի մեջ և ծառայում է որպես հիմք արհեստական շապիկի համար:Ատամների իմպլանտացիան կատարում են որոշակի ցուցումների դեպքում:
- Ամենակարևոր ցուցումը ստոմատոլոգիական իմպլանտների հանդիսանում է միայնակ ատամի դեֆեկտը,որտեղ հարևան ատամները առողջ են:Դա նշանակում է,որ հիմնական նախապատվությունը տալիս են միայնակ իմպլանտների,որոնց դեպքում հարևան առողջ ատամները չեն հղկվում:
- Եվս մեկ ցուցում՝ սահմանափակ դեֆեկտներ ատամնաշարում,այսինքն,եթե պացիենտի մոտ բացակայում է 2-3 ատամ,ապա նրանց կարելի է վերականգնել իմպլանտացիայի մեթոդով:Այս դեպքում հնարավոր են մի քանի տարբերակներ,որոնք տալիս են ստոմատոլոգին ազատ արվեստ և հնարավորություն պացիենտի ընտրության համար:
- Մյուս ցուցումը՝ատամնաշարի վերջին ատամների դեֆեկտներն են,այսինքն,երբ ատամնաշարում չկան վերջին ատամները:Այս դեֆեկտի տեսակը,առաջացրել է և շարունակում է դժվարեցնել այլ տեսակների պրոթեզավորումը,քանի որ կլասիկ պրոթեզի համար գոյություն ունի որպես հիմք մեկ կետ՝ նախորդ ատամը:Ատամի իմպլանտացիայի դեպքում այս հարցը հանված է՝ իմպլանտի համար միևնույն է թե շարքում ատամներ կան թե ոչ:
- Ցուցված է ատամների լիովին բացակայության դեպքում հատկապես,երբ իջած է ալվեոլների բարձրությունը:Սա հիմք է հանդիսանում,ինչպես իմպլանտացիայի այնպեսել պրոթեզավորման,սակայն,եթե մարդը հոգեպես պատրաստ չէ կրել լրիվ շարժական պրոթեզ,ապա որպես նորագույն մեթոդ կարող ենք օգտագործել իմպլանտացիան:
- Անտանելիությունը պրոթեզների նկատմամբ,բարձր զգայունությունը ակռիլատի նկատմամբ կամ արտահայտված փսխելու ռեֆլեքսը:Այստեղ ամեն ինչ պարզ է՝միակ մեթոդը՝դա ատամների իմպլանտացիան է:
- Ցուցված է օկլյուզիայի ֆունկցիայի բացակայության և որպես հետևանք առաջացող ցավի սինդրոմը:
Հակացուցված է՝
- Արյան հիվանդություններ
- Սրտի իշեմիկ հիվանդություն
- Հիպերտենզիա
- Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ
- Շաքարային դիաբետ
- Օնկոլոգիական հիվանդություններ