logo

d9888888888888888

Պինդ, առողջ ատամները ոչ միայն առողջության, այլև մարդու կարգավիճակի ինքնատիպ այցեքարտն են, այդ պատճառով էլ մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը նշանակալիորեն անհարմարավետություն է ստեղծում, խախտում է կծվածքը, էսթետիկ խնդիրներ է ստեղծում և այլն: Ցավոք, հիվանդությունների, վնասվածքների կամ տարիքի հետևանքով ոչ բոլորին է հաջողվում պահպանել ատամները և մարդիկ արդեն դիմում են ստոմատոլոգիական ծառայություններին, որոնց թվում է ատամների պրոթեզավորումը, որը կատարում են բարձրորակ ստոմատոլոգները` թերապևտները, օրթոպեդները և վիրաբույժները: Ատամնային պրոթեզները, որոնք պատրաստված են ժամանակակից նյութերով, օգնում են պացիենտին վերադարձնել բնական ատամների հիմնական հատկությունները, նաև վերականգնում գեղեցիկ արտաքին տեսքը: Դրանք բավական բարդ կենսաքիմիական կառուցվածք ունեն, քանի որ պետք է ոչ միայն փոխարինեն կորցրած ատամներին, այլև պահպանեն մյուս ատամները` որքան հնարավոր է երկար: Որակյալ շարժական պրոթեզավորմանը ներկայացվող պահանջները բավական բարձր են և էսթետիկ, և ֆունկցիոնալ առումով: Եվ դրանք հնարավոր է իրականացնել շնորհիվ նոր տեխնոլոգիաների, նյութերի և սարքավորումների զարգացման և կիրառման:

Наша клиника