logo

K P 143956
Ինչու՞ է այդքան կարևոր այցելել ատամնաբույժին տարեկան երկու անգամ և ո՞ր հիվանդությունները կարելի է կանխարգելել այս կերպ:
1.Բերանի խոռոչի հիվանդություններ
Փորձառու ատամնաբույժը կարող է նկատել ատամների հիվանդությունների զարգացումը նույնիսկ դրանց վաղ փուլում՝ խուսափելով այդպիսով հետագա բարդություններից: Կարիեսը, օրինակ, սզկբնական փուլում շատ դանդաղ է զարգանում, սակայն դրա տարածման արագությունը բարձրանում է երբ այն արդեն ախտահարել է ատամի մեծ մասը: Այդ պատճառով ավելի հեշտ է բուժել կարիեսը սզկբնական փուլում, երբ ախտահարված է ատամի միայն փոքր մասը:
2.Լնդերի հիվանդություններ
Լնդերի շատ հիվանդություններ կարելի է հայտնաբերել և բուժել դրանց զարգացման վաղ փուլում՝ թույլ չտալով, որ վնասվեն ատամները:
3.Փառն ու ատամի քարը
Փառն ու ատամի քարը այդքան էլ անվտանգ չեն, որքան ընդունված է կարծել: Փառը կարող է քայքայել էմալի վերևի շերտը, իսկ քարերը կարող են հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման: Այդ պատճառով շատ կարևոր է ազատվել այս հիվանդություններից:

Մեր Կլինիկան