logo

 

Վիրաբուժական ստոմատոլոգիայի կատարելությունը, կայանում է շնորհիվ երկարատեւ փորձի արդյունքում ձեռք բերված վստահության, երբ ցավի վախը << միֆ >> է ոչ թե իրականություն: Չպետք է մոռանալ, որ << վիրաբուժություն >> տերմինը թարգմանաբար նշանակում է, բուժումը ձեռքերով, իսկ դա նշանակում է, որ վիրաբուժական ստոմատոլոգիայում մեծ դեր է խախում հենց ինքը, բժիշկը, նրա գիտելիքները եւ փորձը: Այսօր վիրաբուժական ոլորտում տեխնիկայի զարգացումները թույլ են տալիս պահպանել ատամները նույնիսկ անհույս վիճակներում, վերականգնել բացակայող ատամները եւ այլն: Բացի դրանից վիրաբուժական ստոմատոլոգիան եւ էսթետիկ ստոմատոլոգիան սերտորեն կապված են: