ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պարոդոնտ
2015-09-18
Պարոդոնտի հիվանդությունները վերաբերում են առավել տարածվածների թվին:
Ինչպիսին են հիվանդության հիմնական ախտանշանները
- լնդերի արյունահոսություն, կարմրություն, այտուցվածություն, ձևախեղումներ, որոնք ուղեկցվում են ցավով, էսթետիկական առումով ստեղծում խնդիրներ, որոնք նկատելի են խոսելու, ժպտալու ժամանակ
- ատամների շարժունություն
- տհաճ հոտ բերանից
Այցելուների մոտ այն կարծիքը կա, թե պարոդոնտի հիվանդություններն անհնար է բուժել, և ժամանակի հետ ատամների կորստից խուսափել չես կարող: Պարոդոնտիտն ընթանում է մի քանի փուլերով, և ինչքան շուտ է սկսված բուժումը, այնքան այցելուն ավելի մեծ շանսեր ունի կայունացնել վիճակը և կանխել ատամների կորուստը: Ցանկացած հիվանդություն ավելի լավ է կանխել, քան բուժել: Դրա համար էլ ամենագլխավոր խորհուրդը, որը կօգնի պահպանել բերանի խոռոչի առողջությունը, այս է պարոդոնտի հիվանդության թեկուզև մեկ նշանի ի հայտ գալիս դիմեք մասնագետին խորհրդատվության համար:
Կիստա
2015-09-09
Կիստան առաջացել է հունարեն <<Kystis>> ` պարկ բառից:Ատամի կիստան կամ ծնոտային կիստան դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է,երբ արմատի միջոցով մանրէներ և բակտերիաներ են ներթափանցում դեպի ծնոտ և առաջանում է բորբոքում:Վարակված հյուսվածքները մահանում են և ծնոտում առաջանում է խոռոչ:Այնուհետև այդ մահացած հյուսվածքի մոտ առաջանում է ամուր ծածկույթ,որը մեկուսացնում է վնասված հյուսվածքները առողջ հյուսվածքներից:
ԻՆՎԻԶԻԼԱՅՆ
2015-09-12ԻՆՎԻԶԻԼԱՅՆ
Invisalign-ը մի համակարգ է, որը ձեզ կպարգևի ձեր երազած գեղեցիկ, ուղիղ ատամները`առանց բրեկետների: Որպեսզի համոզվեք արդյոք Invisalign-ը ցուցված է ձեզ, խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
Ինչ է սա?
Invisalign-ը անտեսանելի, շարժական և հարմարավետ կապպաների համակարգ է, որը բացարձակ աննկատ է, այնպես որ դուք կարող եք ավելի շատ ժպտալ բուժման ընթացքում, ինչպես նաև բուժումից հետո: Invisalign-ը պատրաստվում է 3D համակարգչային մոդելավորման տեխնոլոգիայով, նրա էֆեկտիվությունը ապացուցված է:
Դուք կարող եք բուժման ընթացքում ուտել և խմել այն ամենը, ինչ կկամենաք: Շարժական լինելու շնորհիվ բերանի խոռոչի հիգիենան ձեզ համար պրոբլեմ չի դառնա: Կապպաները շատ հարմարավետ են նաև այն պատճառով, որ մետաղական տարրեր չեն պարունակում և բուժման ընթացքում լորձաթաղանթի գրգռում չեն առաջացնի: Invisalign-ը ձեզ հնարավորություն է տալիս ձեր բուժման սկզբում արդեն տեսնել, թե ինչպիսին է լինելու ձեր ժպիտը բուժման վերջում, քանի որ ձեր ձեռքի տակ դուք ունեք բուժման վիրտուալ պլանը:
Դուք պետք է կրեք թափանցիկ կապպաներից յուրաքանչյուրը մոտավորապես երկու շաբաթ`դրանք հանելով միայն ուտելիս, խմելիս և ատամներն ու կապպաները մաքրելիս: Երբ դուք փոխարինում եք յուրաքանչյուր կապպան հաջորդով, ձեր ատամները քիչ-քիչ, շաբաթների ընթացքում ուղղվում են մինչև նախապես ծրագրված վերջնական դիրք: Դուք պետք է յուրաքանչյուր վեց շաբաթը մեկ այցելեք մեզ` համոզվելու համար, որ ամեն ինչ ըստ պլանի է ընթանում: Ընդհանուր բուժման տևողությունը տատանվում է 9-15 ամիս, իսկ կապպաների ընդհանուր թիվը `18-30 հատ, այս երկու ցուցանիշներն էլ կախված են կոնկրետ դեպքից:
Ինչպես է ազդում ատամների բացակայությունը օրգանիզմի վրա:
2015-09-07
Ատամների բացակայությունը ազդում է ոչ միայն գեղեցկության այլ նաև ֆունկցիոնալության վրա:Ատամների կարևոր ֆունկցիաներից է սննդի լավ ծամելը:Սնունդը լավ չծամելու դեպքում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ կապված ստամոքս-աղիքային տրակտի հետ:Ոչ լիարժեք մարսողությունը կարող է հանգեցնել նրան,որ օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերը,վիտամինները և միկրոտարրերը դժվար են յուրացվում:Իհարկե այս ամենը ազդում է մեր դիմադրողականության վրա և առաջանում են մի շարք հիվանդություններ:
Բրեկետներ
2015-09-10Ոչ ճիշտ տեղադրված ատամների շտկմամբ և ատամնակծվածքի ուղղմամբ զբաղվում է օրթոդոնտիան (հունարենից բառացի թարգմանությամբ` «հավասար ատամ»)։ Բրեկետները (բրեկետ-համակարգը) փոքրիկ փականի տեսքով հնարամիտ հարմարանքներ են, որոնք ունակ են աստիճանաբար շտկել ատամնաշարը, դրանով իսկ ուղղել ատամների կծվածքը: Բրեկետները ատամներին ֆիքսվում են հատուկ նյութի օգնությամբ, ատամի ներքին կամ արտաքին մակերեսին: Ատամնաշարի վիճակից կախվածած բրեկետները կրում են 1-3 տարի, բուժող բժշկի մշտական հսկողության ներքո: Բրեկետների կրումից հետո ստացված արդյունքի ամրապնդման համար անհրաժեշտ է երկար ժամանակ կրել հատուկ ռետեյներներ: Ընդամենը մեկուկես տարի, և հավասարեցված ատամները մինչև կյանքի վերջը ուրախություն կպատճառեն ձեզ և բարի նախանձի զգացում կառաջացնեն ձեր զրուցակիցների մոտ:Այսօրվավիճակովգոյությունունենբրեկետներիմիքանիտեսակներ.
• Մետաղականբրեկետներ
• Կերամիկականբրեկետներ
• Սապֆիրայինբրեկետներ
• Լեզվայինբրեկետներ