logo
2015-09-22

obloshki himnakan55555555555

Ինչպես հայտնիէ` շատ գործոնների ազդեցության տակ ատամները կարողեն փոխել իրենց գույնը։Գունային երանգի փոփոխություն կարող են առաջացնել մուգ թեյի, սուրճի օգտագործումը, ծխելը, ատամի խոռոչի հիգիենայի բացակայությունը, ընդհանուր հիվանդությունները, ժառանգականությունը։Մարդը մշտապես ձգտում է ներդաշնակության ու գեղեցկության, և շատերը կուզենային վերադարձնել իրենց ձյունաճերմակ ժպիտը։
   Մեր կլինիկայում կիրառվում է ատամների սպիտակեցման AIR FLOW համակարգը։
Այս համակարգը իդեալական է բերանի խոռոչի հիգիենայի համար, այն իրենից ներկայացնում է օդի, հատուկ փոշու և ջրի խառնուրդ, որի միջոցով հնարավոր է մաքրել ատամնափառը, փափուկ ատամնանստվածքը և մակերեսային բծերը ատամների վրա առկա  ակոսներից և միջատամնային տարածություններից , կիրառվում է  նաև օրթոդոնտիայում` բրեկետների մաքրման համար: AIR FLOW–ն բացարձակ անվնաս է ատամի էմալի համար:Ցանկալի է այն կատարել կես տարին մեկ անգամ, իսկ ծխող և բերանի խոռոչի անբավարար անհատական հիգիենա ունեցող մարդկանց համար ցուցված է այն կատարել 3-4 ամիսը մեկ անգամ: