logo

Մանկական ստոմատոլոգիան բժշկության մի ուղղություն է,որը միացնում է ստոմատոլոգիան և մանկաբուժությունը,ներառում է կանխարգելումը,դիագնոստիկան,ատամների բուժումը,դիմածնոտային ապարատը՝երեխաների և դեռահասների մոտ:Մանկական ստոմատոլոգիան համարվում է ավելի երիտասարդ և բարդ ուղղություններից մեկը բժշկության մեջ:

Այս ոլորտի բժիշկները անցնում են երկարատև պրոֆեսիոնալ ուսուցում և նրանց համարում են էլիտար մասնագետներ: Բուժման օբյեկտը և պրոֆիլակտիկան համարվում է փոփոխվող և աճող կաթնային և հիմնական ատամները,ատամնաշարի կառուցումը,սպեցիֆիկ հիվանդություններ բերանի խոռոչում,հաճախակի ատամների տրավմաները և կաթնատամների բուժումը երեխաների մոտ,բացի այդ անատոմիական և ֆիզիոլոգիական հատկությունները ,անբավարար իմունային վիճակը և երեխաների մոտ հոգեբանական սպեցիֆիկությունը: