ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ
Ո՞ր տարիքում են դուրս գալիս երեխայի կաթնատամները,և ինչպե՞ս դրանք չշփոթել հիմնական ատամների հետ:
- Սովորաբար երեխաների կաթնատամները դուրսեն գալիս 5-30 ամսականում, որից հետո՝մինչև 3 տարեկանը, ձևավորվում է երեխայի ատամնաշարը: Ընդհանրապես մինչև 30 ամսականը երեխան պետք է ունենա 20 կաթնատամ, իսկ հետագայում՝ 6-ից մինչև 12 տարեկանը, կաթնատամներին փոխարինում են հիմնական ատամները: Շատ կարևոր է, որպեսզի ծնողները, այս տարիքից սկսած, ուշադրություն դարձնեն երեխաների ատամների ձևավորմանը, ինչպես նաև նկատեն առկա խնդիրները, քանի որ մանկական տարիքում կարելի է արագ լուծել դրանք և կանխել դրանց հետագա զարգացումը:
Կարծիք կա, որ ծծակի օգտագործումը կարող է վնաս հասցնել երեխայի ատամնաշարի զարգացմանը:Արդյոք այդպե՞ս է:
Կարծիք կա, որ ծծակի օգտագործումը կարող է վնաս հասցնել երեխայի ատամնաշարի զարգացմանը:Արդյոք այդպե՞ս է:
- Իհարկե, քանի որ ինչպես ծծակի երկարատև օգտագործումը, այնպես էլ երեխաների շրջանում շատ տարածված բութ մատը բերանում պահելը կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի ատամների հետագա ձևավորման վրա.դրանց հետևանքով առաջանում են ատամների դասավորվածության շեղումները, բաց կծվածքը, ծնոտի ոչ ճիշտ ձևավորումը և այլ խնդիրներ:Ըստ ամերիկացի հայտնի գիտնական Բի Շարայի՝ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ չի տրվում 12 ամսականից հետո երեխաներին ծծակ տալ:
Նորածնի լնդերը մաքրել կերակրելուց հետո
Մոտավորապես չորս ամսական հասակում երեխայի մոտ սկսում են ատամներ աճել, սակայն հենց ծննդյան պահից է անհրաժեշտ հոգ տանել նրա լնդերին: Մասնավորապես, ստոմատոլոգը խորհուրդ է տալիս նորածնի լնդերը մաքրել կերակրելուց հետո, որպեսզի դրանց վրա կաթ չմնա, որովհետև դա կարող է վնասել լնդերին և աճող ատամներին:

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ
Մանկական ստոմատոլոգիան բժշկության մի ուղղություն է,որը միացնում է ստոմատոլոգիան և մանկաբուժությունը,ներառում է կանխարգելումը,դիագնոստիկան,ատամների բուժումը,դիմածնոտային ապարատը՝երեխաների և դեռահասների մոտ:Մանկական ստոմատոլոգիան համարվում է ավելի երիտասարդ և բարդ ուղղություններից մեկը բժշկության մեջ:
Այս ոլորտի բժիշկները անցնում են երկարատև պրոֆեսիոնալ ուսուցում և նրանց համարում են էլիտար մասնագետներ:
Երեխայի ատամների մաքրությունը
Երեխայի ատամների մաքրության մասին ըստ բժիշկների,պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր:Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիֆով (մառլիա):Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն:Երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ,խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ:Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, մինչև երեք տարեկան երեխաները չպետք է օգտագործեն ֆտոր պարունակող ատամի մածուկ,քանի որ մեծամասամբ կուլ են տալիս այն: