logo

fhhhhhhhhhh
Մեծ քանակությամբ կալցիում պարունակելու շնորհիվ պանրի եւ կաթնամթերքի այլ տեսակների օգտագործումը դրական ազդեցություն է ունենում Ձեր ատամների վրա։Կալցիումը շատ կարեւոր է ոսկորների ու ատամների ամրացման համար, եւ այն կանխում է ոսկրային զանգվածի կորուստը։ Կաթնամթերքի մեջ առկա կաթնաթթուն ամրացնում է ատամի էմալը եւ պաշտպանում ատամը փտախտից։Կաթնամթերքը պարունակում է երկաթ, վիտամիններ:Եթե առկա է տհաճ հոտ, ապա դա նշան է ատամների ոսկրափուտի կամ լնդերի հիվանդության: Բերանի տհաճ հոտն անցկացնելու համար օգտակար են հատկապես պանիրն ու յոգուրտը:Կաթնամթերքի մեջ պարունակվող մեծ քանակությամբ կալցիումը, կարող է հանգստացնել գլխացավը: Բժիշկների պնդմամբ գլխացավի հիմնական պատճառներից մեկը օրգանիզմում կալցիումի պակասն է: Կաթնամթերքը ցանկացած տարիքում անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն գործունեության համար:Մեկ բաժակ կաթը (250 մլ) պարունակում է 295 մգ կալցիում, մեկ կտոր (20 մգ) լոռի կամ չանախ պանիրը` 150 մգ: Այսպիսով, 2 բաժակ կաթն ու երկու կտոր պանիրը բավարարում են կալցիումի օրվա պահանջը, որը կազմում է օրական 800 մգ: